Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանը մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող համաժողովին

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև բանկի՝ Հայաստանում իրականացված և նախանշվող ծրագրերի վերաբերյալ հարցերը: Հանդիպումից հետո Դմիտրի Պանկինը ներկայացրել է նաև Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ռազմավարությունը, որին հրավիրված էին հայաստանյան մամուլի ներկայացուցիչները: Դմիտրի Պանկինը նշել է, որ Հայաստանում Սևծովյան առևտրի և զարգացման բանկի աշխատանքի համար առկա են բարենպաստ պայմաններ, շեշտելով, որ բանկերը գտնվում են հուսալի վերահսկողության ներքո, վերջիններիս ֆինանսական վիճակը հստակ ու կանխատեսելի է: Բանկի նախագահը հավելել է, որ նման ֆինանսական շուկան հնարավորություն է տալիս ներդրողներին արդյունավետ աշխատել Հայաստանում:

Միջոցառման ավարտին Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսված միջոցները «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն կուղղի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը` վերջիններիս նախագծերը և ներդրումային ծրագրերը ֆինանսավորելու նպատակով:

Share