Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 18/03/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 20.37%-ով և կազմել 21.54 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 13.83%-ով և կազմել 25.04 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 4.07%-ով և կազմել 1470.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 7.09%-ով և կազմել 11.93 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 9.57%-ով և կազմել 613.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 1649.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 5218.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.41%-ով և կազմել 1710.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.85%-ով և կազմել 11910.00 դոլար, անագի գինը նվազել է 6.31%-ով և կազմել 14475.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.90%-ով և կազմել 1913.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 19908.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 6.30%-ով և կազմել 19898.92 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 6.00%-ով և կազմել 2529.19 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 4.70%-ով և կազմել 6989.84 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 5.56%-ով և կազմել 8441.71 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 5.94%-ով և կազմել 3754.84 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 4.05%-ով և կազմել 5080.58 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 10.96%-ով և կազմել 832.26 կետ:

Share