Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 23/03/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 8.00%-ով և կազմել 24.57 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 7.58%-ով և կազմել 28.23 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 6.22%-ով և կազմել 1590.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 9.92%-ով և կազմել 13.85 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 5.15%-ով և կազմել 657.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.31%-ով և կազմել 1568.00 դոլար, պղնձի գինը նվազել է 4.96%-ով և կազմել 4626.50 դոլար, կապարի գինը նվազել է 3.47%-ով և կազմել 1628.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.69%-ով և կազմել 11142.00 դոլար, անագի գինը նվազել է 5.68%-ով և կազմել 13700.00 դոլար, ցինկի գինը նվազել է 3.62%-ով և կազմել 1822.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.14%-ով և կազմել 19180.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 3.04%-ով և կազմել 18591.93 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.93%-ով և կազմել 2237.40 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 6860.67 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.10%-ով և կազմել 8741.15 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 3.32%-ով և կազմել 3914.31 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 3.79%-ով և կազմել 4993.89 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 4.38%-ով և կազմել 883.78 կետ:

Share