Բաժին. Ֆինանսական

Նիկոլ Փաշինյան. բանկերի կողմից վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ

«Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ:

Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով:

Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Share