Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 30/03/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.43%-ով և կազմել 21.31 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 6.98%-ով և կազմել 23.19 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.02%-ով և կազմել 1637.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.39%-ով և կազմել 14.28 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.94%-ով և կազմել 728.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 1538.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 4785.50 դոլար, կապարի գինն աճել է 1.95%-ով և կազմել 1700.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 11282.00 դոլար, անագի գինն աճել է 1.63%-ով և կազմել 14320.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.76%-ով և կազմել 1862.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 17416.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 3.19%-ով և կազմել 22327.48 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 3.35%-ով և կազմել 2626.65 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 3.62%-ով և կազմել 7774.15 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.90%-ով և կազմել 9815.97 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 4378.51 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 5563.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 958.54 կետ:

Share