Բաժին. Ֆինանսական

Card2Card՝ Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածի կարևոր առավելություններից մեկը

Կոնվերս Բանկի Card2Card ծառայությունը հասանելի է նաև նոր Մոբայլ հավելվածում: Ծառայությունը Բանկի, ինչպես նաև ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի քարտապաններին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի փոխանցումներ կատարել նաև ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի Mastercard,Visa և ArCa վճարային քարտերին, ինչպես նաև արտասահմանյան բանկերի վճարային քարտերին:

«2018թ-ին գործարկված այս ծառայությունը հասանելի է, արագ և պարզ, ինչի շնորհիվ դրա նկատմամբ հաճախորդների հետաքրքրությունը զգալիորեն աճել է: 2019թ, 2018թ համեմատ, Card2Card ծառայությամբ փոխանցումների քանակային աճը կազմել է 137%, իսկ գումարային աճը՝ 132%: Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում, կատարված փոխանցումների ծավալը կազմել է ավելի քան 21,5 մլրդ դրամ: Մոբայլ հավելվածում ներառելով արտասահմանյան բանկերի վճարային քարտերին Card2Card փոխանցումները՝ մենք մեր հաճախորդներին հնարավորություն ենք տալիս օգտվել նաև այս նոր ծառայությունից՝ միասին ձևավորելով առցանց հարթակներում ծառայությունների մատուցման նոր մշակույթ»,- ասել են Կոնվերս Բանկում:

Card2Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը և իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում և ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:

Նշենք, որ փետրվարին գործարկված Մոբայլ հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումներով՝

Android – https://bit.ly/2SLJ3vT

iOS – https://apple.co/37MK9f0

Իսկ Card2Card ծառայությունը հասանելի է նաև Բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց համար Կոնվերս Բանկի Վճարային պորտալում՝ https://onlinepayments.conversebank.am/hy/service?id=CardToCardTransfer հղումով: Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share