Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 06/04/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 7.59%-ով և կազմել 26.80 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 33.86 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 3.85%-ով և կազմել 1712.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 6.95%-ով և կազմել 15.54 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.41%-ով և կազմել 734.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.72%-ով և կազմել 1460.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.01%-ով և կազմել 4881.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.82%-ով և կազմել 1643.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 11217.00 դոլար, անագի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 14295.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 1868.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 17924.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 7.73%-ով և կազմել 22679.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 7.03%-ով և կազմել 2663.68 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 7.33%-ով և կազմել 7913.24 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 5.77%-ով և կազմել 10075.17 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 4.61%-ով և կազմել 4346.14 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 3.08%-ով և կազմել 5582.39 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.20%-ով և կազմել 1083.43 կետ:

Share