Բաժին. Ֆինանսական

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 881-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 881 է, արձանագրվել է մահվան 9 դեպք: Թեստերից 4571-ը բացասական արդյունք է տվել: Հայաստանում ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 27-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 114: Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Share