Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 09/04/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 3.48 դրամով և կազմել 493.10 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.84 դրամով և կազմել 536.59 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 6.66 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.74 դրամով և կազմել 612.97 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 207.51 դրամով և կազմել 26123.45 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.85 դրամով և կազմել 238.83 դրամ: Պլատինի գինը նվազել է 82.90 դրամով և կազմել 11747.47 դրամ:

Share