Բաժին. Ֆինանսական

Բանկերը 290 հազար քաղաքացու վարկային արձակուրդ են տվել

 Հայաստանի բանկերը ճգնաժամային այս ժամանակահատվածում շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են 9,3 միլիարդ դրամի վարկային արձակուրդ։

Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ  վարկային արձակուրդ է տրվել նաև 5 300 իրավաբանական անձի՝ 15,4 միլիարդ դրամի չափով։

«Կան բոլոր հիմքերն ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս որոշումները կայացվել են առանց կառավարության կողմից որևէ վարչական ներգործության: Ես շատ կարևոր եմ համարում սա ընդգծել», – ասաց վարչապետը։

Share