ԹԵՂՈՒՏԻ ՊՂԻՆՁ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը որոշել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի համաձայն 2013թ. մարտի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվելիք 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016թ. մարտի 1-ը։

Ընկերությունը հիմնադրվել է 2006թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ կողմից որպես 100 տոկոսանոց դուստր ընկերություն` Թեղուտի պղինձ-մոլիբդենային Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնելու նպատակով։

Նախագծի առաջին փուլը կիրականացվի 28 տարում։

Բոլոր ներդրումները գնահատվում են ավելի քան 338 մլն ԱՄՆ դոլար, որից 132 մլն դոլարը կկազմի ֆաբրիկայի կառուցման և սարքավորումների ձեռքբերման ծախսը։

Պղնձի և մոլիբդենի խտանյութերը կարտադրվեն սկսած 2015 թվականից։

2008-2013 թթ. ստեղծված ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղերը կփոխարինվեն նույն քանակի մշտական աշխատատեղերով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ֆաբրիկայի կառուցման համար ընկերությունը նախատեսում է ձեռք բերել 2.7 մլրդ դրամի սարքավորում, որի համար էլ տրվել է ԱԱՀ-ի հետաձգման թույլտվությունը։

Share