GFMS. 2011Թ.-ԻՆ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ 5%–ՈՎ

GFMS վերլուծական ընկերության կանխատեսումների համաձայն՝ 2011թվականին աշխարհի մասշտաբով ոսկու արդյունահանման ծավալները կաճեն 5%-ով և կկազմեն շուրջ 2823,5 տոննա: Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոսկու արդյունահանման ծավալների աճը  հիմնականում պայմանավորված կլինի նախկինում սառեցված մի շարք ծրագրերի վերսկսմամբ:

Նշենք, որ նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ոսկու գինը նվազել է, որի հիմնական պատճառը եվրոյի նկատմամբ դոլարի դիրքերի ամրամնդումն է եղել: Միևնույն ժամանակ, ինչպես փաստում են վերլուծաբանները, ոսկու գնի հետագա նվազմանը կարող է նպաստել նաև Եվրագոտու ճգնաժամի խորացմանը:

Share