ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԼՈՆԴՈՆԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԲՈՐՍԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՒԿ ԱՃ

Լոնդոնի London Metal Exchange (LME) մետաղական բորսան ամփոփել է ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների իր գործունեության արդյունքները: Բորսայի հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականի հունվար-մայիս ամիսներին բորսայում գունավոր մետաղների վաճառքի ծավալները կտրուկ աճել են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ միայն անագի վաճառքի ծավալեներն աճել են  41%-ով և կազմել 1,138 մլն լոտ: Հաշվետու ամիսներին նիկելի վաճառքի ծավալներն աճել են 6%-ով և կազմել 4,074 մլն լոտ, իսկ պղնձի վաճառքի ծավալներն աճել են 9%-ով և կազմել 17,851 մլն լոտ:

Նշենք, որ ընթացիք տարվա հունվար-հունիս ամիսներին LME-ի միջնորդությամբ վաճառվել է 68,6 մլն լոտ կամ  7,8 տրիլիոն ԱՄՆ դոլար  ընդհանուր արժողությամբ գունավոր մետաղներ:

Share