ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ոսկուն հաջողվել է վերականգնել  իր  «դիրքերը»: Ոսկու գինն աճել է 3,83%-ով և կազմել 1543,85 ԱՄՆ դոլար/ունցիա: Շուկայում նկատվել է ոսկու նկատմամբ պահանջարկի աճ, որն, ըստ  FOREX CLUB-ի վերլուծաբանների, հիմնականում պայմանավորված է եղել ԱՄՆ մակրոտնտեսական ցուցանիներով և «հունական» խնդիրների մասնակի լուծմամբ: FOREX CLUB-ի վերլուծաբանների կանխատեսման համաձայն` առաջիկա ժամանակահատվածում համաշխարհային շուկայում ոսկու գնի դինամիկան բացառապես պայմանավորված կլինի ԱՄՆ-ի և Եվրոգոտու մակրոտնտեսական ցուցանիշներով:

Միևնույն ժամանակ, նախորդ մեկ շաբաթվա արդյունքերով ֆյուչերսների շուկայում պղնձի գինն աճել է 2,25%-ով և կազմել 4,3980 ԱՄՆ դոլար/ֆունտ: Վեջինիս պատճառ են հադիսացել մի շարք արտաքին գործոններ, մասնավորապես, համաշխարհային շուկայում ապրանքների և ապրանքային ակտիվների գների աճը: Վերլուծաբանների հավաստմամբ՝ պղնձի գնանշման վրա լրացուցիչ ազդեցություն է ունեցել նաև ԱՄՆ դոլարի արժեզրկումը և Լոնդոնյան մետաղների բորսայում կարմիր մետաղի պահուստների կրճատումը:  Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների` ֆյուչերսների շուկայում պղնձի գնանշումներն առաջիկայում կտատնվեն 4,25–4,53  ԱՄՆ դոլար/ֆունտի սահմաններում:  

Share