Հանքարդյունաբերություն | 17:28 08/07/11

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ-ԻՑ ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 42%-ՈՎ

2011 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի զգալի աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` հաշվետու ամիսներին ՀՀ-ից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալը կազմել է 161.8 մլն դոլար:  Այս ցուցանիշը 2010 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 55.1%-ով: Նշենք, որ 2010 թվականի հունվար-մայիս ամիսների արդյունքներով Հայաստանից արտահանվել էր 104.3 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հանքահումքային արտադրանք:
 
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են 21.2%-ով և կազմել 311.3 մլն դոլար: