2011Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԻՆԿԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 25.1%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն`  2011թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ցինկի խտանյութի արտադրության ծավալները 2010թ.-ի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատությամբ աճել են 25.1 %-ով և կազմել 6084 տոննա: Միևնույն ժամանակահատվածում մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները աճել են 9.2 %-ով և կազմել 3 775 տոննա, իսկ ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները աճել են 6.8 %-ով և կազմել 2239 տոննա:
Share