Բաժին. Պաշտոնական

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովին:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպանը Վահրամ Ավանեսյանին  հրավիրել է մասնակցելու 2014 թվականի մայիսի 21-ից 23-ը Աստանայում կայանալիք  VII-րդ Տնտեսական համաժողովին  և II-րդ Համաշխարհային հակաճգնաժամային կոնֆերանսին: Այիմդոզ Բոզժիգիտովը էկոնոմիկայի նախարարին տեղեկացրել է, որ այդ համաժողովները կազմակերպվում են Ղազախստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ և ընդգրկում են տնտեսական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Share