Բաժին. Պաշտոնական

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին

Հունիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին` Վրաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավային Կովկասի ներկայացուցիչ Կատարինա Դերկորը, Գեմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթթը,Գեմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Կորնելիա Սկոկովը :

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը:

Դեսպան Ռայներ Մորելը շնորհավորել է Կարեն Ճշմարիտյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Ողջունելով հյուրերին` Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ սերտ գործակցությունը և նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել համատեղ ծրագրերի իրագործմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսական քաղաքականությանը, տարածաշրջանային մի շարք խնդիրներին վերաբերող հարցեր:

Կարեն Ճշմարիտյանը հանձնարարել է Սերգեյ Ավետիսյանին առավել հանգամանորեն քննարկել հետագա համագործակցության շրջանակը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և դեսպանության ներկայացուցիչների հետ:

Share