Բաժին. Պաշտոնական

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մասնակցել է ՀԲ և ԱՄՀ տարեկան լիագումար նիստին

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը Վաշինգտոնում, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին մասնակցության շրջանակներում, հանդիպումներ է ունեցել ԱՄՀ խմբակցային խորհրդի գործադիր տնօրեն Մենո Շնելի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության ներկայացուցիչներ Մասուդ Ահմեդի, Մարկ Հորթոնի, և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի հետ:

Քննարկվել է հետագա համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Իսկ ՀՀ պատվիրակության և Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հանդիպման ժամանակ բարձր է գնահատվել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը, հիմնադրամի տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ` օժանդակելով տնտեսության զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներին:

Share