Բաժին. Պաշտոնական

Խորհրդարանում սկսվել է քննարկվել անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փաթեթ

Այնուհետև խորհրդարանն առաջին ընթերցմամբ սկսել է քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Նախագծերի ընդունման արդյունքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում, անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ առավել հուսալի, կանխատեսելի ու վստահելի դարձնելով Հայաստանի կողմից մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Հարակից ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, կարևորելով օրենսդրական առաջարկը, նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում մի շարք հարցադրումներ դեռևս կճշգրտվեն և կհստակեցվեն մի շարք դրույթներ: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Share