Բաժին. Պաշտոնական

Տեղեկատվություն «Շահող Կտրոն» վիճակահանության արդյունքների մասին

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2015 թվականի մարտի 14-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

7 6 3 7 2 0 7 7

2015 թվականի մարտի 14-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են փետրվար ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և ապրիլ ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից մարտ ամսվա ընթացքում կընդունվեն փետրվար ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ ապրիլ և մայիս ամիսների ընթացքում կընդունվեն ապրիլ ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Մարտ ամսվա ընթացքում կընդունվեն հունվարին կայացած վիճակահանության արդյունքներով (48271937 շահող թվերով) փետրվար ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կընդունվեն փետրվարին կայացած վիճակահանության արդյունքներով (85291865 շահող թվերով) մարտ ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share