Բաժին. Պաշտոնական

Գաջեթների վաճառքը կավելանա 2,8%-ով. Gartner

Gartner հետազոտական ընկերության կանխատեսումներով` ընթացիկ տարում էլեկտրոնային սարքավորումների մատակարարումներն աշխարհում կավելանան 2,8%-ով:

Անհատական համակարգիչների, պլանշետների, շարժական հեռախոսների և հիբրիդային սարքավորումների համախառն վաճառքը 2015-ին կկազմի մոտ 2,5 մլրդ միավոր: Նախորդ տարվա արդյունքներով` այս ցուցանիշն աճել է 4,3%-ով` մոտ 2,42 մլրդ միավոր:  

Ընդ որում` դրամական արտահայտությամբ համակարգչային սարքավորումների վաճառքները կնվազեն 7,2%-ով` մինչև 226 մլրդ դոլար, իսկ փոխարժեքային տատանումները չհաշված` կկազմի 3,1%: Ծավալային արտահայտությամբ` շուկան 2015-ին կկորցնի մոտ 2,4%` նվազելով մինչև 306 մլն միավոր:

Իսկ ահա բջջային հեռախոսների շուկան, որը էլեկտրոնային սարքավորումների համաշխարհային շուկայի ամենախոշոր և շահութաբեր հատվածն է, 2015-ին կցուցադրի 3,5% աճ` մինչև 1,9 մլրդ միավոր:

Gartner-ի կանխատեսումներով` պլանշետների իրացումն այս տարի կավելանա 4,3%-ով` մինչև 237 մլն միավոր: Ընկերության տնտեսագետների կարծիքով` Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների ավելի մեծ թվով օգտատերեր կանցնեն iOS-ի:

Share