Բաժին. Պաշտոնական

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Քուվեյթի միջև տնտեսական կապերի ակտիվացումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:

Վարչապետը կարևորել է Քուվեյթի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը և խորացումը:

Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ Քուվեյթ կատարած պաշտոնական այցը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին նշել է, որ ՀՀ վարչապետի այցը Քուվեյթ նոր խթան է հանդիսացել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար և հետագա ծրագրերի իրականացման հեռանկարներ բացել:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-քուվեյթյան համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:

Share