Բաժին. Պաշտոնական

Տիգրան Սարգսյանը կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը

Ղազախստանում ընթացող ԵԱՏՄ խորհրդի նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ԵԱՏՄ գերագույն մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հավելելով, որ Սարգսյանի թեկնածությանը հավանություն է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ նրանք ժամանակին միասին աշխատել են ու նա փորձառու և զարգացած մասնագետ է:

Տիգրան Սարգսյանն իր աշխատանքը կսկսի 2016թ. փետրվարի 1-ից՝ Եվրասիական տնտեսական հանձանժողովի կոլեգիայում Հայաստանի նախագահության մեկնարկից:

Share