Բաժին. Պաշտոնական

Տիգրան Սարգսյանը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են ԵԱՏՄ-ի զարգացման հարցերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Աստանայում հանդիպում Է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությանը, հանդիպման ընթացքում «քննարկվել են ԵԱՏՄ-ի զարգացման, երրորդ երկրների հետ միավորման տնտեսական հարաբերութÕ �ունների խորացման հարցերը, ինչպես նաեւ գլոբալ շուկաներում ստեղծված պայմաններում անդամ երկրների գործողությունների ընդհանուր ռազմավարությունը»:

Նազարբաեւը նշել Է, որ ներկայում Եվրասիական տնտեսական միության ստեղծումից եւ գործունեությունից օգուտը ոչ մի կասկած չի առաջացնում: Նա ընդգծել Է, որ ԵԱՏՀ-ի կոլեգիայում Տիգրան Սարգսյանի նախագահությունը «համընկել Է համաշխարհային տնտեսության մեջ դժվարին ժամանակներին», եւ այդ պայմաններում «դյուրին չԷ աճի նոր կետեր գտնելը»:

«Սակայն բոլոր այդ դժվարությունները ոչ մի կերպ կապված չեն Եվրասիական տնտեսական միության աշխատանքի հետ: Մեր ինտեգրացիոն միավորման վերջնական օգտակարության հարցում ես ոչ մի կասկած չունեմ»,-հայտարարել Է Նազարբաեւը: Նա նշել Է, որ այսօր «շատ երկրներ են ցանկություն հայտնում անդամակցել միությանը կամ նրա հետ ստեղծել ազատ առեւտրի գոտի»:

«Ճգնաժամը ժամանակավոր երեւույթ Է, իսկ մեր տնտեսությունների ընդհանուր ներուժը եւ շուկայի ծավալները մնում են»,-ասել Է Նազարբաեւը, ընդսմին հավելելով, որ «ինտեգրացիոն միավորմանն անդամակցությունը ոչ միայն հնարավորություննրի օգտագործում Է նախատեսում, այլեւ նրա զարգացման մեջ ավանդ ներդնելու անհրաժեշտություն»:

Իր հերթին Տիգրան Սարգսյանը նշել Է, որ միավորման զարգացման ընդհանուր ռազմավարության նկատմամբ Նազարբաեւի դիրքորոշումը «սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հենց նրա նախաձեռնություններն ու գաղափարներն են դրվել ստեղծված միասնական եվրասիական տարածքի հիմքում»:

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը «վստահություն Է հայտնել, որ Ղազախստանի նախագահության տարում ինտեգրացիոն գործընթացներին զարգացման նոր ազդակ կտրվի»:

Share