Բաժին. Պաշտոնական

Սերժ Սարգսյան․ պատրաստ ենք ընդունել բոլոր սիրիահայերին

Մենք պատրաստ ենք ընդունել բոլոր սիրիահայերին, ովքեր որոշել են հեռանալ այդ երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հունաստանի կառավարության պաշտոնական կայքը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի նախագահ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Նախագահ Սարգսյանը նաև շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի փախստականներ ընդունող երկրներին: «Նախ պետք է վերացնել անկայունության իրական պատճառը, և երկրորդ` միջազգային հանրությունը պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով` փախստականների խնդրի լուծման լավագույն տարբերակը այդ խների հիմնապատճառները վերացնելն է, այն է` Մերձավոր Արևելքում, և մասնավորապես Սիրիայում անկայունությունը:

«Մենք` որպես համեմատաբար փոքր բնակչություն ունեցող երկիր ընդունել ենք բավականին նշանակալի թվով փախստականների: Մոտ տասնյոթ հազար փախստականներ են եկել Հայաստան: Իրականում «փախստական» եզրույթը որոշակիորեն վիճելի է, քանի որ այդ մարդիկ հայկական ծագում ունեն, հայեր են, Հայաստան եկողները Սիրիայի մեր եղբայրներն են: Բայց, իրականում, այս բնորոշումները չեն նվազեցնում առաջացող տնտեսական և այլ խնդիրները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Share