Բաժին. Պաշտոնական

Դավիթ Տոնոյան․ հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա

Արցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ. կան պայմանավորվածություններ հրադադար պահպանելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը նաև նշեց, որ հակամարտության գոտում կրակոցներ պարբերաբար լինում են: Հարցին, թե ադրբեջանական կողմից հենակետ կա՞ վերցված, Դավիթ Տոնոյանը կարճ պատասխանեց. «Ոչ»:

Ազգային ժողովում մեկնարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումը: Քննարկմանը մասնակցում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը,  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԱԺ պատգամավորներ:

Share