Բաժին. Պաշտոնական

ՀՀ կառավարությունը սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը հետաձգեց մեկ տարով՝ մինչև 2018-ի հուլիսի 1-ը

Այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն,  ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը կերկարաձգվի մինչև 2018թ. հուլիսի 1-ը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ  նախնական գնահատականի համաձայն` նախատեսվում է հարկային օրենսդրության էական փոփոխությունները ավարտին հասցնել 2017թ. վերջին, ինչից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ:

«Փաստորեն, պարտադիր պայմանը տեղափոխում ենք 2018 թվականի հուլիսի 1 և մեկ տարով հետաձգում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախնական գնահատականներով՝  վերոնշյալ աշխատանքները կավարտվեն 2018թ. առաջին եռամսյակում, ուստի հետաձգման անհրաժեշտություն է առաջացել:

Share