Բաժին. Պաշտոնական

ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելել են առաջնագիծ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին ժամանել է Արցախ։

Հանրապետության հարավային թեւում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ եւ քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Share