Բաժին. Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԼՂՀ անկախության 25-ամյակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակը. «Այսօր Արցախի անկախ Հանրապետության 25-ամյակն է: Այն 20-րդ դարի վերջին մեր ազգային զարթոնքի առաջին արգասիքն է: Համայն հայության հույսերով և հույզերով լեցուն, արյունով և քրտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի Արցախի Հանրապետության կայացման տարիներն են: Դրանք քիչ են դարերով ձևավորված պետական ինստիտուտների գործառույթներ ունենալու տեսանկյունից, սակայն ավելի քան բավարար հայկական պետական կառույցների կենսունակությունն ու լուսավոր ապագայի ներուժն ապացուցելու տեսակետից: Շնորհավորում եմ Արցախի հերոս ժողովրդին, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության քառորդդարյա հոբելյանի առթիվ, ինչպես նաև մեկ անգամ ևս հավաստում հայոց այս պետականության ձեռքբերումներն ամեն գնով պաշտպանելու մեր անդրդվելի կամքը»:

Share