Բաժին. Պաշտոնական

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց

Կառավարության հերթական նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ հրաժարական է տալիս։

«Անկեղծ, իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքներն ունեցան, սակայն հասարակությունը մնաց դեռևս բևեռացված: Հասարակության և կառավարության միասնական ջանքեր են անհաժեշտ։ Դրա համար նոր սկիզբ է պետք, պետք է մտածել բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, որ հրաժարական է տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից` Հանրապետության նախագահին հնարավորություն տալով ձևավորել նոր կառավարություն:

Հիշեցնենք, որ ՀՀ հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ, Հայռուսգազարդի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն է։

Share