Բաժին. Պաշտոնական

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Սուրեն Կարայանի կենսագրականը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Կարայանի կենսագրական տվյալները:

Սուրեն Կարայան

Կենսագրական տվյալներ

Ծննդյան ամսաթիվ` 26/04/1973թ., Իջևանի շրջ., գ.Աչաջուր:

Կուսակցություն` անկուսակցական

Կրթություն` բարձրագույն Երևանի պետական համալսարան 1995թ.

Մասնագիտությունը` ֆիզիկա

Օտար լեզուներ՝ ռուսերենի (ազատ), անգլերենի (կարդում և կարող է բացատրվել)

Զինապարտությունը՝ զինապարտ է, լեյտենանտ

Պետական և այլ պարգևներ՝ «Անանիա Շիրակացի» մեդալ 2008թ.¸ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ 2014թ.

Խրախուսանք՝ ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգիր, 2011թ.

Ընտանեկան դրություն՝ ամուսնացած է ունի 2 երեխա

Աշխատանքային գործունեություն

1990-1995 Երևանի պետական համալսարան` ուսանող

1995-1998 Երևանի պետական համալսարան` ասպիրանտ

1997-1998 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ (պայմանագրային հիմունքներով)

1998-1999 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության վարչության բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ

1999-2000 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետ

2000-2001 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալ¬հարկային քաղաքականության վարչության պետ

2001-2002 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ

2002-2006 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ

2006-2008 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ

2008-2015 ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ

2015-առ այսօր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ

Share