Բաժին. Պաշտոնական

Նախագահի հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Յուրի Խաչատուրովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվել է Էդվարդ Նալբանդյանը

Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Մովսես Հակոբյանը

Վիգեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության Նախարար

Share