Բաժին. Պաշտոնական

ՀՀ Նախագահի նստավայրում դիմավորել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Կազմակերպության անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՀՀ Նախագահի նստավայրում նրանց դիմավորել է ՀՀ Նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիմավորման արարողությունից հետո կմեկնարկի ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ սեղմ կազմով նիստը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստը:

Share