Բաժին. Պաշտոնական

ՀՀ վարչապետը Տիգրան Խաչատրյանին նշանակել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 21-ի որոշմամբ՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

Վարչապետը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից՝ Կարեն Կարապետյանն իր մեկ այլ որոշմամբ Գառնիկ Բադալյանին ազատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Share