Բաժին. Պաշտոնական

Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։

Share