Բաժին. Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից

«Նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության դեմքերից մեկը հանդիսացող Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է հարազատ կուսակցությունից։ Spytnik Արմենիան սեփական աղբյուրների միջոցով ճշտել է, որ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Մինչ այդ, մեր ունեցած տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ», – գրում է Սպուտնիկ Արմենիան։

Իսկ Առավոտ օրաթերթն իր հերթին հայտնում է, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն հաստատել է լուրերը, թե ինքը դիմում է ներկայացրել՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Հովիկ Աբրահամյանը նաև ասել է, թե կմնա քաղաքականության մեջ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն էր, գործադիր մարմնի և խորհրդի անդամ:

Share