Բաժին. Պաշտոնական

Էդվարդ Նաբանդյան. ՀՀ-ն ակտիվորեն աջակցում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը

Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում:

«Ներկայումս քննարկվում է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը, որին մենք, իհարկե, ակտիվորեն աջակցում ենք», – նշել է Նալբանդյանը:

Նա նաև շեշտել է իրանական բիզնեսի ներգրավման լայն հեռանկարները հայկական շուկայում: Նախարարի խոսքով` Թեհրանն ու Երևանը շարունակում են աշխատանքը բիզնես միջավայրի բարելավման, ինչպես նաև փոխադարձ ներդրումային հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: «Այս ճանապարհին կարևոր հանգրվան էր մեր երկրների միջև վիզային ռեժիմի վերացումը, ինչը ևս կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացմանը», – հավելել է Նալբանդյանը:

Share