Բաժին. Պաշտոնական

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է ձայների 71.25%. Տարոն Մարգարյանը կշարունակի պաշտոնավարել քաղաքապետի պաշտոնում

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության բոլոր 474 ընտրատեղամասերի տվյալները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախնական տվյալներով Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 240 հազար 36 մարդ կամ քվեարկության մասնակիցների 71.25 տոկոսը, «Ելք» դաշինքի օգտին քվեարկել է 70 հազար 731 մարդ կամ քվեարկության մասնակիցների 21 տոկոսը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը ստացել է 26 հազար 109 ձայն, որը քվեարկության մասնակիցների 7.75 տոկոսն է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345 հազար 226 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 40.99 տոկոսը:

Share