Բաժին. Պաշտոնական

Շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սիրմաքեշը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 15-ի հրամանագրով շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սիրմաքեշը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-րդ աստիճանի շքանշանով։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար Վարդան ՍԻՐՄԱՔԵՇԻՆ (ՇՎԵՅՑԱՐԻԱ) պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով», – ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Վարդան Սիրմաքեշը աշխարհահռչակ Franck Muller ժամացույցների բրենդի համահիմնադիրն է։ Սիրմաքեշը նաև Արմսվիսբանկի սեփականատերն ու հիմնադիրն է։ Վարդան Սիրմաքեշի ներդրումներով Երևանի կենտրոնում իրականացվում է «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը։

Share