Բաժին. Պաշտոնական

Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար, Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով», – ասված է հրամանագրում:

Share