Բաժին. Պաշտոնական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով», – ասված է հրամանագրում:

Share