Պաշտոնական | 13:34 30/09/17

Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին:

Հանրապետության Նախագահը Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա հայրենանպաստ գործունեության համար Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան, որով նա Նախագահի կողմից պարգևատրվել է Անկախության տոնի առթիվ:

Վան Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել հայրենիքի բարձր պարգևին իրեն արժանացնելու համար և վստահեցրել, որ այսուհետ ևս նույնպիսի նվիրումով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: Հանդիպման ժամանակ նա Հանրապետության Նախագահին ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից վերջին շրջանում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: