ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը հայտնել է, որ նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Աշոտ Մանուկյանը նախարար էր նշանակվել 2016թ.-ին՝ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո։ Թարփոշյանը նաև հայտնել է, որ նախարարը դեռ շարունակում է իրականացնել իր պարտականությունները։