Բաժին. Պաշտոնական

Հայտնի են վեց մարզերի նոր մարզպետների անունները

ՀՀ կառավարության հունիսի 1-ի օրակարգում են մի շարք մարզպետների ազատման և նորերի նշանակման մասին որոշման նախագծերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արամայիս Գրիգորյանը կազատվի Արարատի, Կարապետ Գուլոյանը՝ Կոտայքի, Հարություն Սարգսյանը՝ Վայոց ձորի, Հովիկ Աբովյանը՝ Տավուշի, Արթուր Նալբանդյանը՝ Լոռու, Կարեն Բոթոյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից:

Աշոտ Սիմոնյանը կնշանակվի Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ պաշտոնում:

Share