Բաժին. Պաշտոնական

Հայկ Հարությունյանը հայտնել է իր հրաժարականի մասին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է իր հրաժարականի մասին․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին։ Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեցինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար։
Ես սիրել եմ իմ գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան։ Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»։

Հ․ Հարութույնանը նաև ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքը։

Share