Բաժին. Պաշտոնական

Բակո Սահակյանը ներկայացրեց նոր պետնախարարին ու ֆինանսների նախարարին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ ու ֆինանսների նախարարություն և համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը Գրիգորի Մարտիրոսյանին և Արթուր Հարությունյանին, մաղթել է արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին հայտնել էր պաշտոնից հեռանալու մասին: Արցախի նախագահի հրամանագրով՝ այդ պաշտոնին էր նշանակվել

Գրիգորի Մարտիրոսյանը՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։ Իսկ Արթուր Հարությունյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։

Share