Բաժին. Պաշտոնական

Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ

 Կառավարության որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման նախագծերը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին և մաղթեց հաջողություններ:

Կառավարության համապատասխան որոշումներով Աշոտ Ղահրամանյանը և Վահե Հակոբյանն ազատվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետների պաշտոններից:

Share