Բաժին. Պաշտոնական

Բակո Սահակյանը հանդիպել է Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին:

Անդրադարձ է կատարվել Մոնթե Մելքոնյանի կյանքին, անցած հերոսական ուղուն, Արցախյան ազատամարտում ունեցած նշանակալի ավանդին:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Մոնթե Մելքոնյանը պատկանում է հայ ազգի մեծերի շարքին, ում նվիրվածությունն ու սխրանքը հայրենիքի պաշտպանության գործում դարձել են ոգեշնչման եւ ընդօրինակման աղբյուր սերունդների համար:

Share