Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը՝ Կարմիր հրապարակում տեղի ունեցած ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Վարչապետի պաշտոնական էջից։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ովքեր ժամանել են Մոսկվա՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու նպատակով: Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել օպերային թատրոնի համաշխարհային աստղեր:

Share